Ունենք մարմինների նույնականացման գործընթաց՝ ԴՆԹ թեստերով, սարքավորման 2-րդ հոսքագիծը ճանապարհին է. վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Ունենք մարմինների նույնականացման գործընթաց՝ ԴՆԹ թեստերով, սարքավորման 2-րդ հոսքագիծը ճանապարհին է. վարչապետ

2020-12-24 17:24 , Политика, 1122

Ունենք մարմինների նույնականացման գործընթաց՝ ԴՆԹ թեստերով, սարքավորման 2-րդ հոսքագիծը ճանապարհին է. վարչապետ

ՀՀ կառավարության ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը:

Այդ մասին այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ։

«Ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ ինչքան շատ հրապարակային լինի, այնքան ավելի կդժվարանա և վնաս կտա մեր գործին»,-ասաց Փաշինյանը, որի դիտարկմամբ՝ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը շատ ցավալի է։

«Բայց, այնուամենայնիվ, հարկ եմ համարում նաև խոսել այդ մասին: Մենք ունենք ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթաց: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ գործընթացն արագացնելու համար Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Մենք սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կհասնի Հայաստանի Հանրապետություն և կսկսի գործարկվել: Այսինքն՝ ձեռքբերումն արդեն փաստացի տեղի է ունեցել»,-եզրափակեց գործադիրի ղեկավարը։

Նշենք՝ մինչ օրս Ադրբեջանից վերադարձած հայ գերիների ընդհանուր թիվը 53 է։ Այդ մասին երեկ կայացած մամլո ասուլիսում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ «դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ»։

Հիշեցնենք՝ գերիների փոխանակման գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 14-ին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, որի շրջանակում հայրենիք են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք։

Лента

Рекомендуем посмотреть