Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ 6 ամիս ժամկետով․ ՊԵԿ-ը հիշեցնում և զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ 6 ամիս ժամկետով․ ՊԵԿ-ը հիշեցնում և զգուշացնում է

2020-12-25 16:46 , Экономика, финансы, 1344

Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ 6 ամիս ժամկետով․ ՊԵԿ-ը հիշեցնում և զգուշացնում է

2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։

Այս մասին հիշեցնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ):

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։

«Ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

Զգուշացնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո»,-ընդգծում են ՊԵԿ-ից՝ հոդորելով խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից»,- հայտնում են ՊԵԿ-ից:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմ Էկոնամիկայի նախարարության, հոկտեմբերի 16-ին շրջանառեց «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման նախագիծը:

Նշվել էր, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:

Տեղեկացվել էր, որ արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Մինչ արգելքը կմտնի ուժի մեջ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով վնասում ենք ոչ թե թուրքական կողմին, այլ՝ հայաստանցի ներկրողներին։

Лента

Рекомендуем посмотреть