Որոտան-Դավիթ Բեկում անվտանգ տեղաշարժի կազմակերպման նկատառումներով ԱԱԾ-ն նոր հեռախոսահամար է տրամադրում - RadioVan.fm

Онлайн

Որոտան-Դավիթ Բեկում անվտանգ տեղաշարժի կազմակերպման նկատառումներով ԱԱԾ-ն նոր հեռախոսահամար է տրամադրում

2020-12-25 17:30 , Право, 180

Որոտան-Դավիթ Բեկում անվտանգ տեղաշարժի կազմակերպման նկատառումներով ԱԱԾ-ն նոր հեռախոսահամար է տրամադրում

Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:

Ի լրումն ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2020 թվականի դեկտեմբերի 20-ի պաշտոնական հայտարարության՝ հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Գերատեսրությունը, հիշեցնենք, դեկտեմբերի 20-ին հայտնել էր, որ Սյունիքի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահները վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում։

Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը հսկող ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բոլոր վարորդներին տրամադրում են մի քանի բջջային հեռախոսահամարներ՝ հորդորելով թշնամու նշանառության տակ գտնվող 4 կմ-անոց հատվածը անցնելիս արագ քշել և ընդհանրապես չկանգնել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարներով։

Երել էլ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին՝ ընդգծել էր, որ խնդիրներ կարող են ծագել մարզի 2 բնակավայրերի՝ Որոտանի և Շուռնուխի մասով, ինչը կարող է որոշակի ցավոտ իրավիճակների բերել։

Лента

Рекомендуем посмотреть