Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է - RadioVan.fm

Онлайн

Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է

2020-12-25 21:35 , Право, 1038

Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչականից մանրամասնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Գ.Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է»,-հավելում են ՔԿ-ից:

Իսագուլյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին՝ ՀՀ վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով։

Лента

Рекомендуем посмотреть