Ուսանողները դադարեցնում են հացադուլ-դասադուլը. նախանշված է քննարկում - RadioVan.fm

Онлайн

Ուսանողները դադարեցնում են հացադուլ-դասադուլը. նախանշված է քննարկում

2017-11-15 15:40 , Общество, 1255

Ուսանողները դադարեցնում են հացադուլ-դասադուլը. նախանշված է քննարկում

Տարկետման իրավունքի կասեցման դեմ այսօր առավոտից ԱԺ շենքի առջև բողոքի ցույց անող ուսանողներին խորհրդարանում ընդունել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հինգ հոգանոց խումբը խորհրդարանի փոխխոսնակի հետ հանդիպմանը որոշում են կայացրել

Հանդիպման արդյունքում ցուցարարները որոշել են դադարեցնել հացադուլը և դասադուլը՝ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու նախապայմանով: Ըստ այդմ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց դրույթների շուրջ կլոր սեղան-քննարկումը կկայանա նոյեմբերի 22-ին, որին մասնակից կլինեն դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ուսանողները առաջարկել են քննարկում կազմակերպել և իրենք պատրաստ են լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանը չնայած ուսանողների բողոքի ալիքին՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Այն, ի թիվս մի շարք փոփոխությունների, սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք, 18 տարին լրանալուն պես, երկու տարով կզորակոչվեն բանակ:

Лента

Рекомендуем посмотреть