Ջրի թանկացման հարցը կքննարկվի նոյեմբերի 22-ին - RadioVan.fm

Онлайн

Ջրի թանկացման հարցը կքննարկվի նոյեմբերի 22-ին

2017-11-15 19:20 , Общество, 1343

Ջրի թանկացման հարցը կքննարկվի նոյեմբերի 22-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 22-ին նիստ կգումարի՝ քննարկելու «Վեոլա ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կողտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թ. դեկտեմբերի 9-Ի №398Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսին «Վեոլա ջուր»-ը դիմեց ՀԿԾՀ՝ սակագների ճշգրտման հայտով:

Նիստում քննարկվելիք որոշման նախագծով բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանվում է 162.7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` 28.7 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Որոշման հաստատման դեպքում՝ ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենան 191.4 դրամ/խմ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Այժմ 1 խ/մ. ջրի արժեքը 180 դրամ է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարեվերջի որոշմամբ՝ հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնվեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, հաստատվեց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին։

Лента

Рекомендуем посмотреть