Ադրբեջանական գազը հասել է Իտալիա. Թուրքիայի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական գազը հասել է Իտալիա. Թուրքիայի ԱԳՆ

2021-01-09 17:40 , Мир, 1050

Ադրբեջանական գազը հասել է Իտալիա. Թուրքիայի ԱԳՆ

Տրանս-Ադրիատիկ խողովակաշարով (TAP) արտահանվող ադրբեջանական գազը հասել է Իտալիա: Այդ մասին Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարությամբ տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

«Այսպիսով, հարավային գազային միջանցքը գործարկվել է։ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված հարցերում Թուրքիայի մասնակցությամբ նոր էջ է բացվել»,-ասված է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության հրապարակման մեջ։

Նշենք՝ TAP խողովակաշարի կառուցումը տևել էր ավելի քան չորս տարի՝ ավարտվելով 2019-ի աշնանը։ Այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը արտահանվում է եվրոպական շուկա, մասնավորապես, մի շարք իտալական բնակավայրեր: Նոր գազատարը շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին: Ադրիատիկ ծովի հատակով Իտալիա հասած նոր գազատարի ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, անվանվում է Հարավային միջանցք։

2021 թվականի հունվարի 1-ին հայտնի դարձավ, որ մեկնարկել է Տրանս-Ադրիատիկ գազամուղի միջոցով, որի զգալի մասն անցնում է Թուրքիայի տարածքով, դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը:

«Պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանին հաջողվել է իր բնական գազը արտահանել եվրոպական շուկա գազամուղով»,-պաշտոնական հաղորդագրությունը տարածել էր Trend գործակալությունը

TAP-ի բաժնետերերի թվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բրիտանական British Petrolum՝ BP ընկերությունը:

Лента

Рекомендуем посмотреть