Փլուզվել է մթերային խանութի տանիքը. կան զոհեր - RadioVan.fm

Онлайн

Փլուզվել է մթերային խանութի տանիքը. կան զոհեր

2017-02-14 18:55 , Общество, 801

Փլուզվել է մթերային խանութի տանիքը. կան զոհեր

Այսօր, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

«Պարզվել է, որ փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Պատճառները դեռևս բացահայտված չեն: Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ(մոտ 32 և 50 տարեկան) դի»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть