Պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը իրագործման շեմին է․ Գ․ Մելոյանը՝ Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տրամադրելու մասին - RadioVan.fm

Онлайн

Պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը իրագործման շեմին է․ Գ․ Մելոյանը՝ Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տրամադրելու մասին

2021-01-11 13:37 , Политика, 884

Պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը իրագործման շեմին է․ Գ․ Մելոյանը՝ Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տրամադրելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 11-ի մոսկովյան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական և անտեր կարգավիճակը։ Այս համոզմանն է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Նա ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնում է․

«Հայերիս անբացատրելի հանդուրժողականությունը և փաշինյանական աջակցությունը թշնամուն:

Ն. Փաշինյանի հունվարի 11-ի մոսկովյան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական և անտեր կարգավիճակը։

-Հայկական կողմը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետներում հանձնեց ինչպես այդ փաստաթղթով ՆԱԽԱՏԵՍՎԱԾ տարածքները (Աղդամ, Լաչին, Քարվաճառ), այնպես էլ՝ անգամ դրանում ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ տարածքներ (Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան - Գորիս ճանապարհի մի մասը, Շուռնուխի մի հատվածը)։

Սակայն չկարողացավ կյանքի կոչել այդ հակահայկական փաստաթղթի միակ հայամետ կետը, այն է՝ տարածքները հանձնելուն հետ միաժամանակ օպերատիվ կազմակերպել գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված գործողությունները։

-Անընդունելի է նաև, որ վերջին օրերին տնտեսական ապաշրջափակման շուրջ բանակցություններ սկսելու նախապայման է դիտվում ԳԵՐԻՆԵՐ ՀԱՐՑՈՎ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, այլ ոչ թե ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ԱՆԽՏԻՐ և ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱԴԱՐՁԸ։

Արդյո՞ք պատերազմի ավարտից երկու ամիս անց թշնամու կողմից դեռևս պահվող հարյուրավոր գերիներից օրինակ՝ շուրջ 50-ի վերադարձը կարող է համարվել էական առաջընթաց։ Այն դեպքում, երբ մեր եղբայրներն ու քույրերը վաղուց պետք է վերադարձած լինեին հայրենիք՝ ըստ վերոնշյալ հայտարարության։

-Միաժամանակ, իրենց հարող արբանյակներով շրջանառում են թուրքերի հետ համագործակցության հետևանքով սպասվող տնտեսական օգուտների մասին հորինվածքները։

Արդյո՞ք որևէ գործարար կհամաձայնվի օգտվել Ադրբեջանի տարածքով

-դեպի Ռուսաստան,

-կամ Երևանից Նախիջևանի միջոցով դեպի Սյունիք,

-կամ դեպի Իրան բացվող ճանապարհային կոմունիկացիոներից, այն դեպքում, երբ անգամ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիում արդեն հարձակվում են հայ վարորդների վրա, ինչի հետևանքով խորհուրդ է տրվում Բագրատեշենի փոխարեն օգտվել Բավրայի մաքսակետից։

Փոխարենը, Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհի տրամադրումը՝ հանդիսանում է պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը, որն իրագործման շեմին է։

Հիրավի ճիշտ է Սուրբ Աթոռում մեր նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն միտքը, որ հունվարի 11-ի հանդիպումը բխում է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքայի, Նիկոլի, բայց ոչ որևէ կերպ Հայաստանի և հայերիս շահերից»։

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Մոսկվայում է։ Չնայած նրան, որ վաղ առավոտից քաղաքացիները, ինչպես նախապես հայտարարել էր «Հայրենիքի փրկության» շարժման անդամ Արսեն Բաբայանը, հավաքվել էին «Զվարթնոց» oդանակավակայան տանող ճանապարհներինին` թույլ չտալու Փաշինյանի ուղևորությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաք, Փաշինյանի ավտոշարասյունն, այդուամենայնիվ, անրագել հասել է օդանավակայան․ ժամը 7-ի դրությամբ «Զվարթնոց» տանող ճանապարհները, սկսած` Իսակովի պողոտայից, ոստիկանները փակել էին։

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայում նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսված է նաև առանձնազրույց ՌԴ նախագահի հետ։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: Նա ընդգծել է նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: «Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,-հավելել է Փաշինյանի խոսնակը։

Նշենք՝ վերջին օրերին ընդդիմադիր շրջանակներից մտահոգություններ են հնչում առ այն, որ ՀՀ վարչապետը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը փաստաթուղթ է ստորագրելու, որով տարածքային նոր զիջումների է գնալու:

Лента

Рекомендуем посмотреть