Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ամրագրել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ամրագրել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր

2021-01-11 13:15 , Политика, 721

Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ամրագրել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը։ Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը, որով առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանում ապրում են 11 ազգային փոքրամասնություններ, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել և ունեն Հայաստանի կյանքում:

«Կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է ազգային փոքրամասնություններին նվիրված օր լինի։ Մենք սահմանադրությամբ ունենք բոլոր իրավունքները, և վերոնշյալ օրենքի ընդունումը ևս մեկ քայլ է, որով մենք ուշադրություն են դարձնելու ազգային փոքրամասնություններին և նրանց ունեցած խնդիրներին ու դժվարություններին։ Աշխարհի մի շարք երկրներ ունեն այսպիսի օրեր։ Օրինակ, Ռումինիայում և Հնդկաստանում դեկտեմբերի 18-ը նշում են՝ որպես ազգային փոքրամասնությունների օր։ Եւ մենք առաջարկում ենք, որպեսզի ՀՀ-ում էլ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասել է պատգամավորը՝ հիմնավորելով, որ հենց սեպտեմբերի վերջին շաբաթ օրն են ընտրել, քանի որ աշնան սկզբին ազգային փոքրամասնություններն անպայման ինչ-որ մշակութային տոն են նշում։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին՝ այն ընդգրկելով առաջիկա լիագումար նիստերի օրակարգ:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս և օրակարգային 2 այլ հարցերի վերաբերյալ քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть