Արցախում սկսվում է տեղահանվածների բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը - RadioVan.fm

Онлайн

Արցախում սկսվում է տեղահանվածների բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

2021-01-11 19:31 , Общество, 123

Արցախում սկսվում է տեղահանվածների բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի Հանրապետության (ԱՀ) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։

Նշվում է, որ վերանորոգված և կահավորված բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

«Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Դիմումները հնարավոր է ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն ազգանուն):

Որպես դիմումի վերնագիր գրել՝ Բնակելի տան դիմում՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝

- ընտանիքի անդամների քանակը, կազմը.

- ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ).

- նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը.

- այլ տեղեկություն:

Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլփոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть