Հայաստանը կրկին՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը կրկին՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում

2021-01-11 19:33 , Политика, 890

Հայաստանը կրկին՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում, քանի որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։

Հետևաբար, ինչպես հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից՝ Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն, կնքված, ստորագրված) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։

«Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։ Բացի թեստի արդյունքից՝ Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն (Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների և Ուկրաինայի քաղաքացիների համար ապահովագրություն չի պահանջվում)»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 1025 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 157 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2+2 դեպք, առողջացել է 561 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի հունվարի 11-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 288 դեպք է հաստատվել, որոնցից 149 873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 702 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8782 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 609 930 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть