Նախագահը Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, երկկողմանի թոքաբորբով - RadioVan.fm

Онлайн

Նախագահը Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, երկկողմանի թոքաբորբով

2021-01-13 15:17 , Политика, 927

Նախագահը Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, երկկողմանի թոքաբորբով

Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) վարակված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

Այդ մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակը։

«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որից հետո նրա մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ թեստը դրական արդյունք է տվել։

Հունվարի 8-ին նախագահի գրասենյակը հաղորդեց, որ մեկուսացման մեջ գտնվող, սակայն գործունեությունը ժամանակավորապես հեռավար շարունակող Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, նա բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը, վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երևան։

Лента

Рекомендуем посмотреть