Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել - RadioVan.fm

Онлайн

Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել

2021-01-13 18:15 , Право, 897

Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել

Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:

«Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով, քաղաքացին տեղում մահացել է: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть