ՀՀ-ում վաղվանից մինչև հունվարի 15-ը՝ 07։00-ն, հնարավոր են գազի և հոսանքի ժամանակավոր անջատումներ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում վաղվանից մինչև հունվարի 15-ը՝ 07։00-ն, հնարավոր են գազի և հոսանքի ժամանակավոր անջատումներ

2021-01-13 18:18 , Общество, 476

ՀՀ-ում վաղվանից մինչև հունվարի 15-ը՝ 07։00-ն,  հնարավոր են գազի և հոսանքի ժամանակավոր անջատումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հանրապետության տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,-ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծում են նախարարությունից։

Лента

Рекомендуем посмотреть