Հակառակորդի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. Արցախի ՊԲ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. Արցախի ՊԲ

2021-01-13 18:20 , Общество, 204

Հակառակորդի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի (ՊԲ) կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-մանրամասնում են Արցախի ռազմական գերատեսչությունից:

Հիշեցնենք՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը (սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը) բազում կորուստներով և 44 օր տևած թեժ մարտերից հետո ավարտվել է նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։

Лента

Рекомендуем посмотреть