«Նորածինը տոպրակի մեջ չի եղել»՝ քննչականը՝ արտաքնոցից դուրս բերված երեխայի մահվան հանգամանքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Նորածինը տոպրակի մեջ չի եղել»՝ քննչականը՝ արտաքնոցից դուրս բերված երեխայի մահվան հանգամանքների մասին

2017-02-15 19:55 , Общество, 845

«Նորածինը տոպրակի մեջ չի եղել»՝ քննչականը՝ արտաքնոցից դուրս բերված երեխայի մահվան հանգամանքների մասին

Հաշվի առնելով երեկ Ջաջուռ գյուղում նորածնի մահվան դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն այսօր նորածնի մահվան հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

Նշենք՝ երեկ լրատվական հոսքերը ողողվեցին լուրով, որ Ջաջուռ գյուղում ապրող Բաղդասարյանների արտաքնոցում մոտ 8 ամսական երեխայի դի է հայտնաբերվել՝ տոպրակի մեջ: Նորածինը ընտանիքի 4-րդ երեխան է եղել՝ իգական սեռի:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բացատրություններ է վերցրել կնոջից, սկեսուրից, ամուսնուց, բուժաշխատողներից։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ «Հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի և աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տանից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետև ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու և գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն: Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա, հայտնաբերվել է իգական սեռի պտղի դիակ՝ պոլիէթիլային տոպրակի վրա ընկած»:

«Պարզաբանում ենք, որ «Երեխան «պոլիէթիլային տոպրակի մեջ փաթեթավորված» չի եղել»,-ընդգծում են քննչականից:

Կնոջ բացատրություններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Лента

Рекомендуем посмотреть