Ադրբեջանական սոց․ ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով․ ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է լուսանկարներ հրապարակելիս զգույշ լինել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական սոց․ ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով․ ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է լուսանկարներ հրապարակելիս զգույշ լինել

2021-01-14 17:36 , Право, 1137

Ադրբեջանական սոց․ ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով․ ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է լուսանկարներ հրապարակելիս զգույշ լինել

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:

Այդ մասին բարձրաձայնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ, օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի:

«Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել օմբուդսմենը՝ մեկ այլ գրառմամբ էլ հորդորելով երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:

«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:

Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ:

Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:

Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»,-ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Лента

Рекомендуем посмотреть