«Պոբեդա»-ն ավելացնում է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների քանակը - RadioVan.fm

Онлайн

«Պոբեդա»-ն ավելացնում է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների քանակը

2017-02-15 17:40 , Общество, 781

«Պոբեդա»-ն ավելացնում է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների քանակը

Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ՝ «Պոբեդա» ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվեթների կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներ»-ն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ:

Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես՝ իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը:

Лента

Рекомендуем посмотреть