2-3 բալլանոց երկրաշարժ՝ Ջերմուկից 10 կիլոմետր արևմուտք - RadioVan.fm

Онлайн

2-3 բալլանոց երկրաշարժ՝ Ջերմուկից 10 կիլոմետր արևմուտք

2021-01-19 15:10 , Общество, 900

2-3 բալլանոց երկրաշարժ՝ Ջերմուկից 10 կիլոմետր արևմուտք

Երեկ, տեղական ժամանակով ժամը 18:12-ին, 1.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կիլոմետր արևմուտք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է հյուսիսային լայնության 39.80 աստիճան և արևելյան երկայնության 45.55 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть