Իրանը պատրաստ է աջակցել Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի իրականացմանը - RadioVan.fm

Онлайн

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի իրականացմանը

2021-01-19 15:18 , Политика, 763

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի իրականացմանը

Այսօր՝ հունվարի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին:

ՀՀ դեսպանության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:

Կողմերը քննարկել են Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Փոխնախարար Մոհաջերը հայտնել է ԻԻՀ ԱԳՆ-ի և իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը:

Лента

Рекомендуем посмотреть