Հայաստանի քաղաքներն ու գյուղերը պետք է մաքուր եւ խնամված լինեն՝ ՀՀ կառավարության այսօր նիստում հայտարարելով «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին՝ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ մեր երկիրը թե մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ ներդրողների համար գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը: Այս կապակցությամբ նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր սուբյեկտի, գերատեսչության, համայնքի, քաղաքացիների պատասխանատվության շրջանակը:
Աշխատանքներին կմասնակցեն նաեւ բնապահպանության նախարարությունն ու բնապահպանական հասարակական կազմակերպությունները: