Պետդուման պատրաստվում է դիմել ՌԴ կառավարությանը նաև Ղարաբաղի բնակիչներին Covid-19-ի դեմ պատվաստելու համար - RadioVan.fm

Онлайн

Պետդուման պատրաստվում է դիմել ՌԴ կառավարությանը նաև Ղարաբաղի բնակիչներին Covid-19-ի դեմ պատվաստելու համար

2021-01-19 20:30 , Политика, 786

Պետդուման պատրաստվում է դիմել ՌԴ կառավարությանը նաև Ղարաբաղի բնակիչներին Covid-19-ի դեմ պատվաստելու համար

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն («Եդինայա Ռոսիա») առաջարկել է հանձնարարել Առողջապահության կոմիտեին և ԱՊՀ երկրների գործերով հանձնաժողովին հարցում ուղղել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարությանը, թե ինչ ժամկետում և ինչ ծավալներով կարող են օգնել Դոնեցկի, Լուգանսկի Հանրապետություններին, Մերձդնեստրի Հանրապետությանը, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստում սկսելու հարցում։

Պետդումայի պատգամավորները պաշտպանել են այդ առաջարկը։

«Մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր այսօր գտնվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում։ Մեզանից բացի նրանց ուրիշ օգնող չկա»,- «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ այսօր ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ռուսական Sputnik V-ի 2 հազար չափաբաժին է ուղարկվել Ղարաբաղ․ հունվարի 14-ից մեկնարկել է ռուս խաղաղապահների շրջանում Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը։

Лента

Рекомендуем посмотреть