Երևանում հնարավոր վարարումների մասին ԱԻՆ-ը կզգուշացնի նախօրոք - RadioVan.fm

Онлайн

Երևանում հնարավոր վարարումների մասին ԱԻՆ-ը կզգուշացնի նախօրոք

2017-02-16 13:20 , Общество, 1006

Երևանում հնարավոր վարարումների մասին ԱԻՆ-ը կզգուշացնի նախօրոք

Ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել Երևանով հոսող Գետառ և Հրազդան գետերում ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացումներ կլինեն, թե ոչ: Նման երևույթները կանխատեսելի են միայն 5-6 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրան ուղեկցող ինտենսիվ անձրևները: Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ անդրադառնալով բնապահպանների մտահոգություններին այն մասին, որ մայրաքաղաքը ջրհեղեղի վտանգի առաջ է կանգնած:

«Բոլոր գիտական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հզոր ձնածածկույթի առկայությունը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար: Գետերում ջրի ելքերի կտրուկ բարձրացման համար անհրաժեշտ է մի քանի օդերևութաբանական երևույթների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և դրան ուղեկցող տաք անձրևները»,-ընդգծում են նախարարությունից՝ տեղեկացնելով, որ 2017 թ. մարտին Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը նախատեսել է կազմել գարնանային վարարումների կանխատեսում և այն տրամադրել ՀՀ պետական ու տարածքային կառավարման մարմիններին, լրատվամիջոցներին: Նախարարությունից վստահեցնում են՝ հնարավոր հեղեղումների և ջրածածկումների վտանգի առկայության վերաբերյալ ահազանգումներն ու նախազգուշացումները կտարածվեն 4-5 վաղօրոքությամբ՝ կանխատեսումների տեսքով:

Лента

Рекомендуем посмотреть