Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել Մոսկվայում կայանալիք տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին - RadioVan.fm

Онлайн

Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել Մոսկվայում կայանալիք տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին

2021-01-20 17:05 , Наука, HiTech, 861

Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել Մոսկվայում կայանալիք տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին

Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:

Այդ մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նշվում է, որ աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ամենամյա ExpoElectronica ցուցահանդեսին, որը կկայանա ապրիլի 13-15-ը՝ Մոսկվայում:

Նախարար Արշակյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ ներկայացրել է նաև միջոցառման մանրամասները ներառող կայքերի հղումները։

Лента

Рекомендуем посмотреть