«Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ, կամ որևէ մեկի պարտությունը». Վիգեն Սարգսյանը՝ տարկետման կասեցման օրենքի ընդունման մասին - RadioVan.fm

Онлайн

«Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ, կամ որևէ մեկի պարտությունը». Վիգեն Սարգսյանը՝ տարկետման կասեցման օրենքի ընդունման մասին

2017-11-16 13:55 , Общество, 1252

«Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ, կամ որևէ մեկի պարտությունը». Վիգեն Սարգսյանը՝ տարկետման կասեցման օրենքի ընդունման մասին

«Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ, կամ որևէ մեկի պարտությունը»,-այդ մասին Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին՝ ընդգծելով,-«Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել: Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը»:

Նախարարի խոսքով՝ ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է իր համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը և թե՛, որն իր և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը:

«Պատիվ ունեմ»,-այս արտահայտությամբ պաշտպանության նախարարը եզրափակել է իր գրառումը՝ որպես հեշթեգ նշելով՝ #տարկետումլինելուա

Նշենք, որ Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ի թիվս մի շարք փոփոխությունների՝ սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք, 18 տարին լրանալուն պես, երկու տարով կզորակոչվեն բանակ:

«Տարկետումլինելուա» պաստառներով՝ տարկետման իրավունքի կասեցմանն ընդդիմացող ուսանողները 7 օր շարունակ դասադուլ-բողոքի ակցիաներ անցկացրին, նրանցից 5-ը նաև՝ անժամկետ հացադուլ հայտարարեց: Երեկ՝ նոյեմբերի 15-ին, օրենքի ընդունումից հետո ուսանողներն ու իշխանությունները նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնելու շուրջ համաձայնության եկան: Ուսանողները դադարեցրին դասադուլը և հացադուլը:

Лента

Рекомендуем посмотреть