Նախօրեի երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում փլուզում է եղել - RadioVan.fm

Онлайн

Նախօրեի երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում փլուզում է եղել

2017-11-16 21:15 , Общество, 1275

Նախօրեի երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում փլուզում է եղել

Նախօրեին Ադրբեջանի տարածքում գրանցված երկրաշարժի հետևանքով Արցախի Տիգրանակերտ պատմական համալիրում փլուզում է եղել: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել»,-գրում է Արցախի մշակությանի ոլորտի պատասխանատուն՝ տեղադրելով նաև գիշերային երկրաշարժի հետևանքների մասին փաստող լուսանկարներ.

Հիշեցնենք՝ նախօրեին՝ 23:48-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանում, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ։ Ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալլ: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում՝ 2-3 և 3-4 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть