Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին և երկրորդ դասարանցիները - RadioVan.fm

Онлайн

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին և երկրորդ դասարանցիները

2021-01-25 16:00 , Общество, 830

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին և երկրորդ դասարանցիները

Այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար․ առաջին դասարանցիները կհանգստանան մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիները՝ մարտի 22-28-ը:

«Մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ ուսումնական տարվա ավարտը ևս միատեսակ չի լինելու․ 12-րդ դասարանցիների պարագայում, երբ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի առաջին և երկրորդ դասարանցիների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Մամլո ասուլիսի այլ մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть