Մարուքյանը Ստրասբուրգում գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա է իրականացրել - RadioVan.fm

Онлайн

Մարուքյանը Ստրասբուրգում գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա է իրականացրել

2021-01-25 20:18 , Политика, 1056

Մարուքյանը Ստրասբուրգում գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա է իրականացրել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ հայկական պատվիրակության անդամներից Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է պատգամավորը հրապարակել տեսանյութ, որում նրա ձեռքում նաև «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ կա:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, նշենք, անցկացվելու է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը, թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:

Վեհաժողովին ներկայացվել էր նաև ընթացիկ հարցերի բանավեճի դիմումներ, որոնցից մեկին՝ «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում» հարցին, ԵԽԽՎ բյուրոն հավանություն չի տվել։

Лента

Рекомендуем посмотреть