Թուրքիան՝ Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի անդամ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան՝ Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի անդամ

2017-11-16 21:24 , Общество, 1421

Թուրքիան՝ Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի անդամ

Ս.թ. նոյեմբերի 17-ին Թուրքիան պաշտոնապես կանդամակցիՀայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական աստղագիտական կենտրոնին։

Նշենք, որ Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ.-ին ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։

Հայաստանում գործող կենտրոնի պաշտոնական անդամներն ենԻրանը, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը։ Վերջիններիս միանալը զգալիորենընդարձակում է գործունեությունը դեպի Կենտրոնական Ասիա, այդ պատճառով էլ նախապես «Հարավարեւմտյան տարածաշրջանային կենտրոնը» վերանվանվեց «Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն»։

Նշված կենտրոնին Թուրքիայի անդմակցության պայմանագիրը կնքելու նպատակով Հայաստանը կհյուրընկալի աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլիաստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշին։ Արարողությունը տեղի նոյեմբերի 17-ին ժամը 11:30-ին ՀՀ ԳԱԱ Նախագահությունում (հասցե՝ Բաղրամյան 24):

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի շուրջ համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ներկայումս գործում եննման 9 կենտրոններ։ Փոխգործակցությունն աջակցում է անդամ երկրների գիտության զարգացմանը։

Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի վերաբերյալ մանրամասները՝ կայքէջում:

Лента

Рекомендуем посмотреть