Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն

2021-01-26 14:40 , Политика, 714

Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնում Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա հարձակման դեպքի կապակցությամբ:

«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի»,-ասված է դեսպանության տարածած հայտարարությունում։

Հայտնել էինք, որ հունվարի 24-ի երեկոյան կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Ոստիկանությունը պարզել է, որ հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Лента

Рекомендуем посмотреть