Փաշինյանը տեսակցել է 70-օրյա անհայտությունից հետո հայրենիք վերադարձած զինվորներին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը տեսակցել է 70-օրյա անհայտությունից հետո հայրենիք վերադարձած զինվորներին

2021-01-28 19:03 , Общество, 982

Փաշինյանը տեսակցել է 70-օրյա անհայտությունից հետո հայրենիք վերադարձած զինվորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

«Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար»,-տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից հայրենիք վերադարձած ժամկետային 6 զինծառայողները՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Лента

Рекомендуем посмотреть