«Այո, պատերազմի ելքը կարող էր այլ կերպ լիներ»․ «Հայահավաք»՝ վարչապետի հրաժարականի պահանջով - RadioVan.fm

Онлайн

«Այո, պատերազմի ելքը կարող էր այլ կերպ լիներ»․ «Հայահավաք»՝ վարչապետի հրաժարականի պահանջով

2021-01-28 19:08 , Общество, 243

«Այո, պատերազմի ելքը կարող էր այլ կերպ լիներ»․ «Հայահավաք»՝ վարչապետի հրաժարականի պահանջով

«Այսպես պատվազրկված վերջին հարյուր տարիների ընթացքում մենք երբեք չենք եղել։ Մի ամբողջ սերունդ կորցրինք, և դրա վնասները, հետևանքները մենք շատ շուտով կզգանք»,-այսօր 15։00-ին Հանարապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցները որպես կրծքանշան կրում էին «Հայահավաք» գրությունը, ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ ցավով նկատելով, որ չնայած մեկ ամիս է կոչ են անում, որ ազգի մտավորականները, գեներալները գան և տեր կանգնեն երկրին, բայց ընդամենը մի բուռ մարդ է հավաքվել հրապարակում։

«Խնդիր էր դրված միասին գալ և կանգնեցնել դավադիր պլանը, որն ունի կարճ վերնագիր՝ «Հայաստանն առանց հայերի» ծրագիր, որը ներկա իշխանությունը իրականացնում է փուլ առ փուլ, քայլ առ քայլ, ամեն օր, ամեն ժամ»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կինոռեժիսորը հավաքի մասնակիցներին առաջարկեց շարժվել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, դատախազին փոխանցել մեղադրանքի հիմքերը և պահանջել

քրեական պատասխանատվության ենթարկել երկիրը կործանման տանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երբ մի հոդված տպվում էր՝ դատախազությունն ընդունում էր որպես հաղորդում հանցագործության մասին և այդ հոդվածի հիման վրա գործ էին հարուցում ու մարդկանց տանում էին հարցաքննության։ Իսկ հիմա լուրջ մարդիկ լուրջ մեղադրանքներ են ներկայացնում դավաճանության մասին, և դատախազությունը պարտավոր է ընթացք տալ դրանց»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ պնդելով, որ պատերազմի ելքը կարող էր այլ կերպ լիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть