Որոտանի և Շուռնուխի տները կորցրած քաղաքացիները, մինչ նորն ունենալը, աջակցություն կստանան. Ավինյանը պայմանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Որոտանի և Շուռնուխի տները կորցրած քաղաքացիները, մինչ նորն ունենալը, աջակցություն կստանան. Ավինյանը պայմանավորվել է

2021-01-29 17:22 , Политика, 767

Որոտանի և Շուռնուխի տները կորցրած քաղաքացիները, մինչ նորն ունենալը, աջակցություն կստանան. Ավինյանը պայմանավորվել է

Այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզ մեկնած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։

«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`

-բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ

-բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն

-բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Տիգրան Ավինյանը:

Лента

Рекомендуем посмотреть