Վանի հայկական գերեզմանոցում կառուցված հասարակական զուգարանը կապամոնտաժվի - RadioVan.fm

Онлайн

Վանի հայկական գերեզմանոցում կառուցված հասարակական զուգարանը կապամոնտաժվի

2017-11-17 19:55 , Мир, 1487

Վանի հայկական գերեզմանոցում կառուցված հասարակական զուգարանը կապամոնտաժվի

Վանում հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական զուգարանն առաջիկայում կապամոնտաժվի: Այս մասին երկրի մեջլիսում հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը՝ պատասխանելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցմանն առ այն, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ:

Թուրք նախարարը շեշտել է, որ ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն առաջիկա 60 օրվա ընթացքում:

«Համապատասխան որոշումն ընդունված է, մենք հետևողական կլինենք այս թեմայի հարցում»,- ասել է Քուրթուլմուշը:

Հիշեցնենք, ամիսներ առաջ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մոտ տեղական իշխանությունները լողափի այցելուների համար նախատեսված հանդերձարանն ու հանրային զուգարանը կառուցել են հենց հայկական գերեզմանատան տարածքում: Ըստ աղբյուրների՝ շինարարական աշխատանքների հետևանքով քանդված հայկական գերեզմաններում եղած ոսկորները տարածված են եղել լճափին:

Лента

Рекомендуем посмотреть