«Խփեք դավաճանին»․ Քննչականը պարզում է հրապարակման հանգամանքները - RadioVan.fm

Онлайн

«Խփեք դավաճանին»․ Քննչականը պարզում է հրապարակման հանգամանքները

2021-02-03 14:05 , Право, 900

«Խփեք դավաճանին»․ Քննչականը պարզում է հրապարակման հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդմամբ՝ քննություն է տարվում պարզելու «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները։

Նշվում է, որ «Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть