Արցախի սահմանների պաշտպանության նպատակով պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ են կազմավորվելու. Վիտալի Բալասանյան - RadioVan.fm

Онлайн

Արցախի սահմանների պաշտպանության նպատակով պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ են կազմավորվելու. Վիտալի Բալասանյան

2021-02-04 14:16 , Политика, 909

Արցախի սահմանների պաշտպանության նպատակով պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ են կազմավորվելու. Վիտալի Բալասանյան

«Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»,-այդ մասին տարածած հայտարարությունում ընդգծում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին լուրերին։

Վիտալի Բալասանյանի հայտարարությունում, որը տարածել է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, ասված է․

«Խոսակցություններ են տարածվում այն մասին, թե, իբր, Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ: Հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը:

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու:

Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով:

Խոսակցություններ են շրջանառվում նաևայն մասին, թե, մասնավորապես, Ստեփանակերտի առևտրի կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

Սիրելի΄ արցախցիներ, Արցախի Հանրապետության իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ, չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները։ Ը ստ այդմ՝ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»:

Лента

Рекомендуем посмотреть