Մոսկովյան եռակողմ հայտարարության շրջանակում հաստատվել է հայկական կողմի հանձնաժողովի կազմը - RadioVan.fm

Онлайн

Մոսկովյան եռակողմ հայտարարության շրջանակում հաստատվել է հայկական կողմի հանձնաժողովի կազմը

2021-02-04 16:10 , Политика, 1179

Մոսկովյան եռակողմ հայտարարության շրջանակում  հաստատվել է  հայկական կողմի հանձնաժողովի կազմը

Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ձևավորվել։

Որոշման համաձայն՝

եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագահի տեղակալը՝ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Ա. Գրիգորյանը:

Հանձնաժողովի մյուս անդամներն են՝

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Սիմոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Շ. Ներսիսյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Է. Ասրյան – ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ

Երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են՝

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)

Վ. Սիմոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Է. Ասրյան – ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ

Ա. Գրիգորյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ

Տ. Գասպարյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ

Կ. Բադալյան – «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար

Ա. Մելնիկով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Օ. Շատալով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Լ. Սարոյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)

Փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական եւ այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են՝

Շ. Ներսիսյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)

Վ. Սիմոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Գ. Ավետիսյան – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Վ. Փիլիպոսյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ

Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ

Մ. Մարտիրոսյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տարածաշրջանում հաղորդակցություններն ապաշրջափակելու նպատակով տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում: Երեք երկրների փոխվարչապետների որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր: Ենթախմբերի առաջին նիստն անցկացվելու է մինչև փետրվարի 5-ը։

Лента

Рекомендуем посмотреть