Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել՝ կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը - RadioVan.fm

Онлайн

Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել՝ կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը

2021-02-05 18:20 , Политика, 752

Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել՝ կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը

Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ հումանիտար բեռների ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը:

Նոր կարգի մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ)՝ ընդգծելով, որ հսկում են աշխատանքների ամբողջ ընթացքը, նախարարությունում ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով:

Նշվում է, որ բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով՝ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ ակտիվ համագործակցությամբ։

ԱԻՆ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ պատերազմից հետո արտերկրից բեռներ են ուղարկվում ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար:

Ընդգծվում է՝ ԱԻՆ-ը հոգում է նաև բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ գերատեսչության տրանսպորտային միջոցներով:

Հիշեցնենք՝ 2020-ի պատերազմի օրերից թիկունքից սահման՝ Արցախ, հումանիտար օգնությունը հասցվում էր ԱԻՆ-ի համակարգմամբ։

Лента

Рекомендуем посмотреть