Բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյանը հաստատել է - RadioVan.fm

Онлайн

Բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյանը հաստատել է

2017-02-17 15:35 , Общество, 858

Բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյանը հաստատել է

«Վահագնի թաղամասում, իրոք, Վահագն Հովնանյանը 2008 թվականին ինձ նվիրել է մեկ հողակատոր, որն այլևս իմը չէ: Այդ թաղամասում ես այսօր ապրում եմ վարձով»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով է առանձնատուն ձեռք բերել՝ միայն պետական պաշտոն զբաղեցնելու պարագայում:

Ի դեպ, Օհանյանի դաշնակից, ասուլիսին ներկա նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ վկայելով գործարարի նվերի մասին՝ ասել է, որ այդ ժամանակ Վահագն Հովնանյանն իրեն անձամբ ասել է, որ ուզում է Սեյրան Օհանյանի ծառայությունը գնահատած լինելու համար հողակտոր նվիրել նրան, որը նրա կողմից ողջունվել եմ:

Лента

Рекомендуем посмотреть