Ադրբեջանին անցած տարածքներում որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանին անցած տարածքներում որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են

2021-02-09 13:08 , Политика, 804

Ադրբեջանին անցած տարածքներում որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են զովածների, անհետ կորածների որոնողական աշխատանքները:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Նշենք, որ երեկ էլ որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված։

Ընդհանուր առմամբ՝ պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ փետրվարի 8-ը, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1367 աճյուն:

Лента

Рекомендуем посмотреть