Եւս 5 գերի վերադարձավ հայրենիք - RadioVan.fm

Онлайн

Եւս 5 գերի վերադարձավ հայրենիք

2021-02-09 21:40 , Общество, 964

Եւս 5 գերի վերադարձավ հայրենիք

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել օդանավը, որը Բաքվից Երևան է տեղափոխել հայ գերիների:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ նախապես 20 հոգու վերադարձի մասին է խոսվել, սակայն բանակցությունները ծանր են ընթացել, արդյունքում, ըստ աղբյուրի, վերադառնում են 5 գերիներ։

Лента

Рекомендуем посмотреть