2020-ի պատերազմում հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ ոչնչացրած զինծառայողին իսպանահայ բարերարը մեքենա է նվիրել - RadioVan.fm

Онлайн

2020-ի պատերազմում հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ ոչնչացրած զինծառայողին իսպանահայ բարերարը մեքենա է նվիրել

2021-02-10 19:57 , Общество, 953

2020-ի պատերազմում հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ ոչնչացրած զինծառայողին իսպանահայ բարերարը մեքենա է նվիրել

2020 թվականի Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար այսօր՝ փետրվարի 10-ին, Իսպանիայում բնակվող հայ բարերար Արման Մայիլյանը ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան հրապարակումից:

Նշվում է, որ զինծառայողը 44-օրյա պատերազմում առանձնակի քաջություն ցուցաբերելով իր հաշվարկի հետ տանկով ոչնչացրել է հակառակորդի 9 տանկ և 7 միավոր հետևակային մարտական մեքենա (ՀՄՄ):

Лента

Рекомендуем посмотреть