Գեղարքունիքի և Սյունիքի 39 համայնքներ սահմանամերձի կարգավիճակ ստացան - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքի և Սյունիքի 39 համայնքներ սահմանամերձի կարգավիճակ ստացան

2021-02-11 15:01 , Политика, 917

Գեղարքունիքի և Սյունիքի 39 համայնքներ սահմանամերձի կարգավիճակ ստացան

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 համայնքներ սահմանամերձի կարգավիճակ կստանան, և բնակիչներին կտրվի փոխհատուցում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացում կատարելու մասին» նախագիծը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում, իսկ դպրոցական դասագրքերը տրամադրվում են անվճար։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների թիվը հանրապետությունում հասավ 77-ի։

Лента

Рекомендуем посмотреть