Երեկվա որոնումներն անարդյունք են եղել․ այսօր 6 ջոկատով կաշխատեն Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ տարածքներում - RadioVan.fm

Онлайн

Երեկվա որոնումներն անարդյունք են եղել․ այսօր 6 ջոկատով կաշխատեն Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ տարածքներում

2021-02-12 13:22 , Общество, 891

Երեկվա որոնումներն անարդյունք են եղել․ այսօր 6 ջոկատով կաշխատեն Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ տարածքներում

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել․աճյուններ չեն հայտնաբերվել:

Այդ մասին հայնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Лента

Рекомендуем посмотреть