Գորիս-Դավիթ Բեկ հատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները․ ՊՆ-ն հիշեցնում է - RadioVan.fm

Онлайн

Գորիս-Դավիթ Բեկ հատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները․ ՊՆ-ն հիշեցնում է

2021-02-12 13:24 , Общество, 941

Գորիս-Դավիթ Բեկ հատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները․ ՊՆ-ն հիշեցնում է

Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հիշեցնում է, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես նշված է եղել.

«1 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2 Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

3 Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Պաշտպանական գերատեսչությունից ընդգծում են, որ ըստ այդմ՝ վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները:

«ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть