Քվե՝ «ԴՈՄՈՖՈՆ»-ի դիմաց - RadioVan.fm

Онлайн

Քվե՝ «ԴՈՄՈՖՈՆ»-ի դիմաց

2017-02-20 19:55 , Политика, 1222

Քվե՝ «ԴՈՄՈՖՈՆ»-ի դիմաց

«Յուրաքանչյուրս, ով բնակվում է բազմաբնակարան շենքում ծանոթ է իր շենքի «ԼԻԱԶՈՐԻ» հետ: Երբ Հայաստանում սկսում են ընտրությունները, իշխող կուսակցության թեկնածուները դիմում են «լիազորների»: Լիազորներն իրենց հերթին, որոշակի գումարի դիմաց, առաջարկում են իրենց ծառայությունները` համոզել բնակիչներին: Արդյունքում, պետությունում ընտրական գործընթացը որոշում է ոչ թե ՀՀ քաղաքացին, այլ շենքի «լիազորը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով՝ «Օրինակ, մեր շենքի լիազորն առաջարկում է բնակիչներին ընտրել ՀՀԿ մի պատգամավորի թեկնածուի` «ԴԱՄԱՖՈՆԻ» դիմաց: Ես առաջարկում եմ հրապարակել «ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ» առաջարկները որևէ կայքում, որ ՀՀ քաղաքացին գոնե իրազեկված լինի, որտեղ ինչ են առաջարկում :)))) Բարի լույս «ԴԱՄԱՖՈՆԻ» դիմաց չընտրող ՀՀ քաղաքացի …»:

Лента

Рекомендуем посмотреть