ՀՀ, Հունաստան, ԱՄԷ, Սիրիա․ TRT1-ը ներկայացրել է մինչև 2050-ը Թուրքիայի ազդեցության գոտում ներառվելիք պետությունների ցանկը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ, Հունաստան, ԱՄԷ, Սիրիա․ TRT1-ը ներկայացրել է մինչև 2050-ը Թուրքիայի ազդեցության գոտում ներառվելիք պետությունների ցանկը

2021-02-12 17:26 , Политика, 900

ՀՀ, Հունաստան, ԱՄԷ, Սիրիա․ TRT1-ը ներկայացրել է մինչև 2050-ը Թուրքիայի ազդեցության գոտում ներառվելիք պետությունների ցանկը

Թուրքիայի պետական առաջին ալիքը՝ TRT1-ն, ներկայացրել է, թե մինչև 2050 թվականը որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի ազդեցության գոտիներ։

«Ծրագրերի համաձայն՝ առաջիկա 30 տարվա ընթացքում Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան, Կենտրոնական Ասիայի մեծ մասը, Ուկրաինայի հարավ-արևելքը (ներառյալ Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի շրջանների մի մասն ու ամբողջ Լուգանսկի շրջանը), ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ հարավը՝ Ղրիմը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, և այսպես շարունակ, պետք է լինեն Թուրքիայի տիրապետության ներքո»,-անդրադառնալով TRT1-ի հրապարակմանը՝ գրում է РИА Новый День-ը, նշելով, որ թուրքական նոր կայսրություն ստեղծելու գաղափարախոսները Չինաստանից և Կենտրոնական Ասիայից մինչև Վոլգայի տարածաշրջանում ու Բալկաններում բնակեցված թյուրքական ժողովուրդների բոլոր հետնորդներին համարում են «մեկ ազգ», և «Մեծ Թուրան» նախագիծը պետք է բոլորին միավորի ինչպես մշակութային, այնպես էլ՝ քաղաքական ենթատեքստերում:

Հոդվածագիր Իգոր Յուրովը նկատում է, որ գաղափարը, որը նոր թափ ստացավ ԽՍՀՄ փլուզումից հետո, մեծ աջակցություն ունի Թուրքիայի ներկա նախագահ Էրդողանի կողմից, որը այն ակտիվ զարգացնում է:

TRT1-ի հեռարձակած հաղորդման այդ հատվածը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում՝ վերլուծաբան և հետազոտող Եղիա Թաշճյանը նկատել է՝

«Այս քարտեզը պատրաստել է Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը՝ իր՝ 2009 թ.-ին լույս տեսած «Հաջորդ 100 տարիները» գրքում»։

Նշենք՝ Stratfor-ը ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական ընկերությունն է, որը հիմնադրվել է հրեական ծագմամբ ամերիկացի աշխարհաքաղաքական կանխատես և միջազգային հարաբերությունների ռազմավարագետ Ջորջ Ֆրիդմանի կողմից՝ 1996 թվականին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть