Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերաբար կրակոցներ են արձակում․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերաբար կրակոցներ են արձակում․ ՀՀ ՄԻՊ

2021-02-15 13:04 , Право, 279

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերաբար կրակոցներ են արձակում․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ որպես ապացույց այն բանի, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

«Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть