Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը․ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը․ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ

2021-02-16 10:55 , Политика, 807

Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը․ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին երեկ մանրամասն հաղորդում է ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

«Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»,-ասված է ՀՀ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть